Մերկել. Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները Բունդեսթագի հասցեին անհասկանալի են![]() 7 հունիսի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կողմի բողոքներն ու մեղադրանքները գերմանական Բունդեսթագի պատգամավորների հասցեին, որոնք քվեարկել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի օգտին, անհասկանալի են: Այդ մասին լրագրողներն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Բանաձևի առնչությամբ հայտնի է, որ կա 2 տարբեր կարծիք` գերմանական Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի: Անձամբ ես շարունակում եմ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների օգտին: Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և բողոքներն ու հայտարարությունները, որոնք այսօր անում է թուրքական կողմը, ես անհասկանալի եմ համարում»,-ասել է Մերկելը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ էրդողանի հայտարարությունը ազգությամբ թուրք գերմանացի խորհրդարանականների հասցեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |