ԿԲ. Հայաստանը կվերականգնի ոսկու պահուստները![]() 7 հունիսի 2016 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պլանավորում է վերականգնել ոսկու պահուստները: Այդ մասին է հայտարարել Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել, է որ ձուլման գործարան է կառուցվում, և 2017 թվականին Հայաստանը կկարողանա դորե ձուլվածք արտադրել: «Մենք գնելու ենք ոսկին արտադրողից մեծ ծավալներով ու լրացնելու ենք պահուստները», - նշել է պաշտոնյան, գրում է Arka գործակալությունը: Ջավադյանի խոսքերով, աշխատանքները կավարտվեն մինչև 2017 թվականը: Միաժամանակ նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանը ոսկիով պահուստներ չունի: Հայաստանը վաճառել է պահուստների 1.4 տոննա ոսկին 2003 թվականին $17 մլն-ով: Կարդացեք նաև. ՀՀ պետական գանձարանում մոտ 90 կգ ոսկի կա Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |