Պոպով. Ստեփանակերտը, գուցե, միանա բանակցություններին, ԼՂ-ում խաղաղապահներ են նախատեսվում 7 հունիսի 2016 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հյակամարտության կարգավորման որոշակի փուլում Ստեփանակերտը, հնարավոր է, միանա բանակցություններին: Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում: Նա կարծիք է հայնտնել, որ նման հնարավորություն կարող է լինել կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնության հասնելուց հետո: Պոպովը հայտնել է նաև, որ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին է փոխանցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկները: «Այժմ կողմերի եզրակացության ենք սպասում», - ասել է նա: Ավելի վաղ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Բեռլինը ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծը: Գերմանիան իր միջոցներն է ներդրել այդ մեխանիզմերի ձևավորման համար: Խոսելով Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին, Պոպովը նշել է, որ առկա կարգավորման տարբերակում նրանց տեղակայումը նախատեսվում է: Նա ընդգծել է, որ խաղաղապահների տեղակայութմը տեղի է ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհուրդի համապատասխան որոշումից հետո: «Խաղաղապահ ուժերի ընտրությունը կատարվելու է կողմերի համաձայնությամբ, դրանք տրամադրել պատրաստ երկրների ցանկից», - ասել է նա: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |