Ադրբեջանի քաղաքացին Տավուշում հատել է ՀՀ սահմանը 7 հունիսի 2016 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանն է հատել Ադրբեջանի քաղաքացի: Տեղեկությունն այդ մասին PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի Մեհրաբի ուղղությամբ: Հովհաննիսյանը նշել է նաև, որ սահմանախախտը քաղաքացիական անձ է: Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձէլ էին անցնել ԼՂՀ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |