Վրացի գործարար. Հայաստանում McDonald's բացելու հավանություն եմ ստացել 7 հունիսի 2016 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հավանություն է ստացել Հայաստանում McDonald's բացելու համար: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործարարը, գրումէ «Sputnik Հայաստան»-ը։ Լուրը, թե McDonald's արագ սննդի ցանցը շուտով մասնաճյուղ կբացի Երևանում, ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն տեղի բնակչության, հայ գործարարների շրջանում, այլև մամուլում։ Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։ «Ստացել եմ McDonald's կորպորացիայի գլխամասային գրասենյակի համաձայնությունը` կապված Հայաստանում արագ սննդի ցանց բացելու հետ։ Մնացել է հարցը լուծել Հայաստանի կառավարության հետ։ Մենք 100 տոկոսով համոզված ենք, որ կբացենք McDonald's։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Չկոնիան։ McDonald's-ի շուրջ կրքերը թեժացան, երբ 2016-ի մարտին վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնեց, որ մտադիր է McDonald's բացել։ Միաժամանակ նա մանրամասն նկարագրել էչ շինության տեսակը և տվյալներ ներկայացրել հայկական շուկայի մասին։ Նրա խոսքով` մեկ McDonald's կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, իսկ Հայաստանի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, որտեղ կարող է աշխատել մինչև 30 տարեկան մոտ 1500 մարդ։ Տեղի գործարարները կասկածում են McDonald's ցանցի բացմանը, քանի որ նրանցից ոմանք ժամանակին փորձել են անել դա, բայց փախողվել: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |