Ռուս պատգամավոր. Չելիքի դատապարտումը չի կարելի գնահատել որպես հաշտեցման առաջին քայլ![]() 8 հունիսի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դատապարտումն ապօրինի զենք կրելու համար Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ չի լինի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջագային կոմիտեի փոխղեկավար Վլադիմիր Ջաբարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Չելիքի փաստաբան Մուրատ Ուստյունդաղը հայտարարել էր, որ թուրքական դատախազությունը մեղադրել է Չելիքին զենքի ապօրինի պահպանման համար` նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Նա մայիսին հայտնել էր, որ պաշտպանյալից հանվել է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեղադրանքը: «Սա չի կարելի գնահատել որպես հաշտեցման առաջին քայլ: Նախ Թուրքիան պետք է ներողություն խնդրի ռուս օդաչուի սպանության և ինքնաթիռի խոցման համար: Ինչ վերաբերում է պատժին, ապա այս դեպքում կիրառվում է ոչ ճիշտ ձևակերլում: Մարդը սպանել է ՌԴ քաղաքացու, իսկ դատում են նրան ապօրինի զենք պահելու համար: Կարծում եմ, որ դա իրավաչափ չէ»,-ասել է Ջաբարովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, ՌԴ պայմանները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անփոփոխ են. «Անկարան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, ընդունի իր սխալը, պատժի մեղավորներին ու հատուցում վճարի»,-ասել է սենատորը: 2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքին ձերբակալել էին Իզմիրում ապրիլի սկզբին: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |