Կոչ Formula 1-ին՝ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին 8 հունիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Sports for Rights իրավապաշտպան կազմակերպությունը Formula 1-ին կոչ է արել «բարելավել իր կերպարը»՝ բարձրաձայնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին: Ադրբեջանում մարդու իրավունքներին ուշադրություն հրավիրելու նպատակով ստեղծված կազմակերպությունը կոչ է արել Formula One-ի գլխավոր տնօրեն Բերնի Էքլսթոնին դիրքորոշում հայտնել, The Guardian-ին հղումով գրում է Tert.am-ը: «Մենք կոչ ենք անում Բերնի Էքլսթոնին հրապարակային խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին և կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մենք բաց նամակ ենք գրել նրան, և դեռևս պատասխան չի ստացվել»,- ասել է Sports for Rights-ի արշավների համակարգող Ռեբեկա Վինսենթը: Նա նշել է, որ Էքլսթոնն այնպիսի դիրքում է, որ կարող է մի բան անել: «Սա Formula One-ի կերպարը բարելավելու և Ադրբեջանում մարդկանց օգնելու հնարավորություն է՝ պարզապես շահ ստանալու և կոռումպացված մարդկանց օգնելու փոխարեն»,- ասել է Ռեբեկա Վինսենթը: «Մենք չենք խնդրում նրանց չեղյալ հայտարարել մրցարշավը, մենք կոչ չենք անում մարդկանց չգնալ: Մենք խնդրում ենք պարոն Էքլսթոնին օգտագործել այն՝ դիրքորոշում հայտնելու համար: Նա անցած տարի ասել էր, որ Ադրբեջանում չկան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, և մարդիկ այնտեղ ուրախ են թվում: Հարկավոր է ընդամենը հինգ րոպե Google-ում տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենում իրականում»,- նշել է նա: Formula 1-ի Գրան պրիի բացումն Ադրբեջանում կայանալու է հունիսի 19-ին: Կարդացեք նաև՝ Left Foot Forward. Լոնդոնի 8 միջոցը՝ օգնելու Ադրբեջանի ավազակապետությանը HRW իրավապաշտպան. Formula 1-ը քողարկում է Ադրբեջանի մարդու իրավունքների ճգնաժամը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |