Դովլաթովի 75-ամյակը Պետերբուրգում կնշեն փառատոնով 8 հունիսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլասթովի 75-ամյակին նվիրված փառատոն տեղի կունենա: Այն կոչվելու է «Դ օրը» 2016-ի սեպտեմբերի 3-ին Դովլաթովը կդառնար 75 տարեկան: Նրա ստեղծագործությունների երկրպագուները որոշել են հիմնել «Դոլվաթովի երկրպագուների ընկերակցություն» և փառատոն կազմակերպել, որին առաջարկում են մասնակցել բոլոր ցանկացողներին: «Պետերբուրգում, որտեղ Դովլաթովն անցկացրել է կյանքի մեծ մասը, նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա: Ուստի, մենք, հավաքվելով հոբելյարի համար հարազատ Ռուբինշտեյնի փողոցում, ազդարարում ենք նոր տոնի մեկնարկը` «Դ օրը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռուբինշտեյնի փողոցը, որտեղ ապրել է գրողը, մեկ օրով կվերածվի միասնական ինտերակտիվ տարածքի` համերգներով ու ցուցահանդեսներով: Վերջում նախատեսվում է բացել գրողի ժամանակավոր հուշարձանը: Փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել Նինա Ալովերտի լուսանկարների ցուցահանդեսը, որի լուսանկարներով են ձևավորվել Դովլաթովի գրքերը, ներկայացնել գրողի մասին ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, խորհրդաժողով կազմակերպել Անդրեյ Արևի, Տատյանա Տոլստայայի, Յակով Գորդինի մասնակցությամբ, որոնք աշխատել և ընկերություն են արել Դովլաթովի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ: Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա |