Թուրքական օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերն Իրաքի հյուսիսում![]() 8 հունիսի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕ ուժերը ռմբակոծում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերը Իրաքի հյուսիսում: Այդ մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Թուրքական ավիացիան գրոհել է քուրդ զինյալների 13 հենակետ, հայտնում է «Թրեդնը»: Վերջին անգամ թուրքական օդուժը կետային հարվածներ էր հասցրել ՔԱԿ դիրքերին Իրաքի այդ հատվածում հունիսի 5-ին: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՔԱԿ ոչնչացումը: Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Մայիսի 3-ին Թուրքիայի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ դիրքերին Հյուսիսային Իրաքում: Զոհվել է ՔԱԿ 18 զինյալ: Մայիսի 2-ի երեկոյան ավիահարվածներ են հասցվել Քանդիլ լեռան շրջանում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |