Սիրիայի նախագահ. Էրդողանի երազանքները կթաղվեն Հալեպում![]() 8 հունիսի 2016 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմը ֆաշիստական է անվանել, իսկ սիրիական Հալեպը` իսլամիստական ծրագրերն իրականացնելու Թուրքիայի նախագահի վերջին հույսը: Էրդողանի ֆաշիստական ռեժիմը միշտ կենտրոնացել է Հալեպի վրա, սակայն նրա երազանքները կթաղվեն Հալեպում»,-ասել է Ասադը: «Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչների թույլ է տվել անցնել դեպի Հալեպ: Նա խուլիգանի դեր է կատարում համաշխարհային քաղաքականության մեջ»,-ասել է նա: Ասադը նշել է, որ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի օգնությամբ ահաբեկիչների ջախջախումն անխուսափելի է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |