Թուրքիայի հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ` հայկական բանաձևին արձագանքի համար![]() 8 հունիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ խոսելու «վերջին օրերի իրադարձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունմանը թուրքական արձագանքի մասին»: Այդ մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Խոսք է գնացել Գերմանիայի և Թուրքիայի ավանդաբար սերտ ու վստահելի հարաբերությունների մասին, ընդգծվել է, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին արտահայտությունները չեն համապատասխանում դրան և տարակուսանք են առաջացրել»,-հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները, քանի որ Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են: Ըստ նրա, Թուրքիան պետք է բանակցություններ սկսի Հայաստանի հետ: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան նաև իր պատասխանատվության բաժինն է ընդունում տեղի ունեցածի համար: Ընթերցեք նաև. Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |