Եգիպտական ուղևորատար օդանավը վայրէջք է կատարել Ուզբեկստանում պայթյունի սպառնալիքի պատճառով 8 հունիսի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որը Կահիրեից Պեկին էր ուղևորվում, վթարային վայրէջք է կատարել Ուզբեկստանի օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Uzbekistan Airways ավիաընկերությունն իր կայքում: Ըստ ավիաընկերության տվյալների, հունիսի 8-ի առավոտյան «տեղեկություն հայտնվեց ինքնաթիռում պայթուցիկ նյութի առկայության հավանականության մասին»: Այդ կապակցությամբ Ուզբեկստանի ավիացիոն իշխանությունները ինքնաիթիռի արտահերթ վայրէջքի հարցում են ստացել, ինքնաթիռն ավելի ուշ վայրէջք է կատարել Ուրգենչ քաղաքի օդանավակայանում: Այժմ օդանավն անվտանգ գոտում է գտնվում, նշել են Uzbekistan Airways-ում: Անձնակազմի անդամներն ու ուղևորները տարհանվել են: Համապատասխան ծառայությունները զննում և ստուգում են օդանավը, գրում է ՌԲԿ-ն: Ինքնաիթռում եղել է անձնակազմի 17 անդամ և 118 ուղևոր: Uzbekistan Airways-ի հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ ինքնաթիռի մասին է խոսքը: Խոսքն Ուզբեկստանում EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի արտահերթ վայրէջքի մասին է, հայտնել է El-balad-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ավելի ուշ Reuters-ը Եգիպտոսի ավիացիոն աղբյուրների հիման վրա հայտնեց, որ սպառնալիքը կեղծ է եղել: 2015-ի հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Աղետի պատճառն ահաբեկչական պայթյունն է եղել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |