Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը 8 հունիսի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը: Ահաբեկչական կազմակերպության տարածած տեսանյութում ջիհադականները խոստանում են ոչնչացնել ճարտարապետական կոթողները: Տեսանյութի վերջում հայտնվում են Գիզայում եգիպտական բուրգերի և Սֆինքսի լուսանկարները: Սևազգեստ ֆանատիկոսը հայտարարում է տեսանյութում, որ «սխալ կառուցված» պատմական հուշարձանների ոչնչացումը ԻՊ պարտքն է, հայտնում է «Ռոսբալտը»: Ըստ ահաբեկիչների գաղափարախոսության կոշտ նորմերի, նախաիսլամական շրջանի բոլոր հուշարձանները ենթակա են ոչնչացման: 2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր Պալմիրայի գլխավոր սրբավայրերից մեկը:Ավելի ուշ պայթեցվեց նաև Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը:Պալմիրայից բացի բազում հուշարձաններ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ավելի վաղ Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Հալիլը հայտարարել էր, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին արտահանել Սիրիայի պատմական արժեքները թուրք-սիրիական սահմանով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |