3 առարկայի միասնական քննության արդյունքները. «Աշխարհագրություն»-ից 20 է ստացել ընդամենը 5 դիմորդ 8 հունիսի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին կայացած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են և ցուցակներն արդեն ուղարկվել են քննական կենտրոններ: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը: «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել էր 128 դիմորդ: Առարկայի միջին միավորը եղել է 14,25: Կտրվածների տոկոսը կազմել է 9,38: 7,5-13 միավոր հավաքել է 31,25%-ը, 13-18 միավոր՝ 30,47%-ը, իսկ 18-20 միավոր՝ 28,91%-ը: 20 միավոր հավաքած դիմորդների թիվը 3 է»,- տեղեկացրել է նա: «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել է 1290 դիմորդ: ԳԹԿ մասնագետը հայտնել է, որ կենսաբանություն առարկայի քննությունից կտրվել է 16,43%-ը, իսկ 20 միավոր է ստացել դիմորդներից 77-ը. «Միջին միավորը եղել է 13,30: 7,5-13 միավոր հավաքել է 28,76%-ը, 13-18 միավոր ստացել է 28,14%-ը, 18-20 միավոր՝ 26,67%-ը»: «Աշխարհագրություն» առարայի միասնական քննության մասնակիցների թիվը կազմել է 337 դիմորդ, որից անվաբարար է ստացել 32-ը, իսկ 20 միավոր հավաքել է ընդամենը 5 դիմորդ: Առարկայի միջին միավորը եղել է 13,67: 7,5-13 միավոր ստացել է 32,64%-ը: 13-18 միավոր ստացել է 37,69%-ը, 18-20 միավոր ստացել է 20,18%-ը: Կարդացեք նաև՝ Նախարար. Թեստային համակարգը բանավոր քննության հնարավորությունները չունի ԵՊՀ-ն տարածված 2 մասնագիտությամբ անվճար կրթության հնարավորություն չի տվել Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |