Միավորված ՀՕՊ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանն անվճար Ս-300 համակարգեր են ստացել![]() 8 հունիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Այդ մասին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նաև նշել է, որ ՌԴ ու Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն: «Առաջնահերթությունը ցանկացած մարտահրավերին դիմակայել պատրաստ համատեղ պաշտպանական պոտենցիալի ստեղծումն է», - ասել է նա: Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ: Ս-300ՊՍ-ն շահագործվում է 1982 թվականից: Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին: Հունիսին պայմանագիրն ուղարկվել է ՀՀ ԱԺ՝ վավերացման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |