«Լեսթերը», «Սպարտակն» ու «Պարտիզանը» պայքարում են Հայաստանի հավաքականի պաշտպանի համար 8 հունիսի 2016 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակն» ու բելգրադյան «Պարտիզանը» միանում են Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի համար պայքարին: Այդ մասին է գրում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սերբական «Սպորտսկի ժուրնալ» պարբերականին: Համբարձումյանը խաղում է մակեդոնական «Վարդարում»: Հայ ֆուտբոլիստի հրաժարագինը, ըստ ակումբի հետ պայմանագրի, կազմում է 600.000 ֆունթ սթերլինգ: Ավելի վաղ բրիտանական մամուլը գրում էր որ հայ պաշտպանին փորձում են ձեռք բերել նաև անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոն Լեսթերը: Որոշակի հետաքրքրություն ունեն նաև «Էվերթոնն» ու «Վեսթ Բրոմվիչ»-ը, ինչպես նաև բելգիական «Անդերլեխթն» ու «Բրյուգեն»: Ինքը Համբարձումյանը հայտարարել է, որ Պրեմիեր-լիգա տեղափոխվելն իր նպատակներից է: «Խաղալով Չեմպիոնների լիգայում, ես հասկացա, որ պատրաստ եմ ավելի մեծ ակումբ տեղափոխվելուն: Գիտեմ, որ դա լուրջ քայլ է լինելու, բայց պատրաստ եմ», - ասել է նա: Համբարձումյանը նաև ընդգծել է, որ Մխիթարյանի օրինակն ապացուցեց աշխարհին՝ Հայաստանում արագաշարժ ու տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներ կան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |