ԼՂՀ նախագահը Բելգիայում է. Խորհրդարանական հարաբերությունները կզարգանան![]() 8 հունիսի 2016 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը: Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը 2015-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի դեսպանատնից համապատասխան նախազգուշացումներ: «Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և դա չի խանգարելու մեզ և նորից և նորից այցելել և տեսնել իրավիճակը տեղում, որովհետև հասարակությունը Եվրոպայում տեղեկացված չէ: Իրականում շատ քիչ հոդվածներ կան ԼՂՀ-ի մասին, այդ մասին անընդհատ չի խոսվում, ուրեմն՝ կարիք կա վառ պահելու այդ իրողությունը, նրա մասին անընդհատ խոսել դրա մասին այն, ինչ մենք անում ենք մեր այցելությունների միջոցով», - ասել էր Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Սիմոն Սուսսկինդը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |