Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի 8 հունիսի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 9-ի նիստին կքննարկի մի շարք պետական գերատեսչություններից մեքենաների հետ վերցնելու ու դրանք օտարելու հարցը: Ինչպես նշվում է նիստի օրակարգի փաստաթղթերում, մասնավորապես, օտարվելու են առողջապահության նախարարության, Ազգային ժողովի ու կառավարության աշխատակազմի մեքենաները: Վաճառվող մեքենաների մեծ մասը ռուսական է: ԱԺ-ից կօտարվի 24 մեքենա, այդ թվում` 1998 է. Mitsubishi Galant՝ մոտ գնված 6 մլն դրամով, 2003 թ Peugeot 406՝ գնված 9.3 մլն դրամով: Կառավարության աշխատակազմը կվաճառի 15 մեքենա, այդ թվում՝ 2002 թվականի արտադրության Toyota Land Cruiser՝ գնված 15.5 մլն դրամով, 1982 թ. Mercedes S500` գնված 4.6 մլն դրամով, 1995 թ. Mercedes 124` գնված 4 մլն դրամով: Առողջապահության նախարարությունից 26 մեքենա կվերցվի: Ամենաթանկը 2003 թ. արտադրության Audi է (կոնկրետ մակնիշը չի նշվում), որի սկզբնական արժեքը կազմել էր 27.3 մլն դրամ: Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |