Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիրը համապատասխանում է երկու կողմերի շահերին15 մարտի 2007 - 19:37 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության բավականին մեծ ծրագիր ունի, որը բխում է երկու կողմերի շահերից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Միջազգային Անձնակազմի Պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության Պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը, ով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի Շաբաթվա շրջանակներում: Նրա խոսքերով, ենթադրվում է համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում եւ տեղեկատվության փոխանակման բնագավառում: «Այդ ամենը մտնում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) մեջ: Երեւանում ես հանդիպել եմ ազգային անվտանգության, Ոստիկանության, Արտգործնախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր տեսանկյուններ»,- նշել է Կաթսիրդակիսը:Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նրա ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: «Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել է, մասնակցությունը ԱԳԳԾ-ում որեւէ կապ չունի կազմակերպությանն անդամակցելու հետ: Երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, այլ ժամանակացույցով են աշխատելու: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն, առաջին հերթին, պետք է բարելավի իր հարաբերությունները հարեւան պետությունների եւ Ռուսաստանի հետ, եւ ապա հայտարարի ՆԱՏՕ մտնելու իր ձգտման մասին: Մենք չենք պատրաստվում դառնալ առճակատման մասնակից, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը չի դառնա Դաշինքի անդամ, դա երկար գործընթաց է»,- ընդգծել է Կաթսիրդակիսը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |