Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել![]() 8 հունիսի 2016 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին: «Մեր ազգի ապագան վտանգված կլիներ, եթե այն իրավիճակում հայերին տեղահանելու որոշում չկայացվեր, - ասել է նա, - եթե նույն իրավիճակը լինի, պետք է այն կրկնել»: Բահչելին անդրադարձել է նաև Բունդեսթագի բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրին Թուրքիայի նախագահ Էրդողանի տված որակումներին: Էրդողանը, խոսելով բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների, մասնավորապես, Օզդեմիրի մասին, հայտարարել էր, որ նրանց արյունը փչացած է: «Եթե կրկնենք Էրդողանի ասածը մեզ ռասիստ կորակեն: Պարոն էրդողան, էլ մի ասեք «արյուն», քանի որ փչացած արյունը չի հոսում: Նրանք ընդհանրապես արյուն չունեն», - ասել է նա, գրում է Hurriyet-ը: 2015 թվականի նոյեմբերին Բահչելիի կուսակցությունն ընտրվել է Թուրքիայի խորհրդարան՝ 5.7 մլն ձայն կամ ընտրողների ձայների 11.9%-ը հավաքելով: Կարդացեք նաև. Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |