ՆԱՏՕ. Հայ-թուրքական սահմանը պետք է անպայման բացվի

PanARMENIAN.Net - Եթե հայերն ու թուրքերը համերաշխության մեջ ապրեն, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, եւ առաջին հերիթն Հայաստանն ու Թուրքիան: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Միջազգային Անձնակազմի Պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության Պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանը պետք է անպայման բացվի: «Ճիշտ է, Դաշինքը չի խառնվում է երկու պետությունների միջեւ առկա վիճաբանությանը, սակայն մեր տեսակետը կայանում է նրանում, որ որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ: Տարածաշրջանն ավելի անվտանգ կդառնա»,- ընդգծել է Կաթսիրդակիսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---