Եվրախորհրդարանը վրդովված է Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ![]() 9 հունիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը վրդովված է Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու՝ թուրքական իշխանությունների որոշմամբ: Այնուամենայնիվ, կառույցի անդամներից միայն մի քանիսն են կոչ անում կոշտ արձագանք տալ և դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Tert.am-ը Deutsche Welle-ի վրա հղումով: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, խոսելով Եվրախորհրդարանի առաջ, հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը «լրջորեն մտահոգված» է Թուրքիայի ընդդիմադիր խորհրդարանականներից 138-ին անձեռնմխելիությունից զրկելու մասին Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ: Այն փաստը, որ այս հայտարարությունն արել է Հանը, և ոչ արտաքին հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կամ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, որն այժմ վարում է Անկարայի հետ բանակցությունները, ցույց է տալիս, որ Բրյուսելը կանտեսի այս խնդրահարույց թեման: Վերջիվերջո, այն պետք է դեռ փորձի փրկել փախստականների վերաբերյալ համաձայնագրից այն, ինչ մնացել է, գրում է Deutsche Welle-ն։ Թուրքիայի խորհրդարանի 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են: Ընթերցեք նաև. Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |