Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի շուկան. Կան զոհեր և վիրավորներ![]() 9 հունիսի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել: Ըստ նախնական տվյալների, գրոհայինները գնդակոծել են շուկան պայթուցիկով հագեցած գազային բալոններով: Արդյունքում վնասվել են տասնյակ բնակելի տներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա առաջին դեպքը չէ, երբ գրոհայինները միտումնավոր հարվածներ են հասցնում քաղաքի բնակիչների զանգվածային կուտակման վայրերին: Բացի այդ, ծայրահեղականները շարունակում են գնդակոծել Իդլիբ գավառի Ֆուաա քաղաքը և Արդ էլ Վաթա և Ռաշա բնակավայրերը, որոնք Լաթաքիայի գավառում են: «Ջեբհաթ ան Նուսրան» նաև գրոհել է կառավարական զորքերի անցակետերը մի շարք բնակավայրերում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հարյուրավոր գրոհայիններ են հատել թուրք-սիրիական սահմանը Իդլիբում` օգնելու համար ահաբեկիչներին Հալեպում: Հրադադրի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը: Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Էրդողանի ֆաշիստական ռեժիմը միշտ կենտրոնացել է Հալեպի վրա, սակայն նրա երազանքները կթաղվեն Հալեպում», Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |