Fitch-ի կոնֆերանսը՝ առաջին անգամ Երևանում. Ներկայությունն ընդլայնվում է 9 հունիսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - 2016թ-ի հունվարին Fitch Ratings վարկանիշային միջազգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին հունիսի 9-ին Երևանում առաջին անգամ կազմակերպված Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության ԱՊՀ-ի և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ին հաջորդ վարկանիշը կտրվի 2016-ի հուլիսի 22-ին: Սուրկովն ասել է, որ տարածաշրջանում տրված վարկանիշների քանակը 301 է. ամենախոշորը Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան են, գրում է Panorama.am-ը: «Հայաստանին մինչև օրս տվել ենք 3 վարկանիշ, բայց հույս ունենք, որ այստեղ կընդլայնենք մեր ներկայությունը»,- ընդգծել էնա՝ հավելելով, որ մինչև օրս Fitct-ը վարկանիշ է շնորհել Ամերիաբանկին և Արդշինբանկին: Անդրադառնալով Հայաստանում կոնֆերանսի անցկացմանը՝ Դմիտրի Սուրկովը նշել է, որ իրենք այստեղ չէին լինի, եթե վերջին տարիներին չլիներ կառուցողական և արդյունավետ գործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ: Fitch-ն ունի 100 տարվա պատմություն: Ներկայումս ընկերությունն ունի երկու գրասնեյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ և կանխատեսումներ: Բացի այդ, իրականացնում է հատուկ մշակված վերապաստրաստումներ, ինչպես նաև կրթական գործընկերության ծրագրեր: 2015-ի հուլիսին Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Միջազգային վարկանիշային գործակալությունը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |