Brent տեսակի նավթի գինը հասել է $52.71 9 հունիսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի հյուսիսծովյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի ժամանակով 6:45-ի դրությամբ բարձրացել է 2.409%` հասնելով $52.71 մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի գինն աճել է 2.308%-ով`մինչև $51.55 մեկ բարելի դիմաց: Այդ են վկայում սակարկությունների արդյունքներն Ինտերկոնտինենտալ բորսայում, հայտնում է «Կոմերսանտը»: Մայիսի վերջում նավթի գները կայունացել էին մեկ բարելի դիմաց $50-ից ցածր մակարդակի վրա` Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպմանն ընդառաջ և համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի վիճակի մասին նոր տվյալներին սպասելիս: Հունիսի 2-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ անդամ երկրների հերթական հանդիպումը: Որոշվեց չփոխել 2011 թվականից գործող արդյունահանման քվոտաները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |