Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել![]() 9 հունիսի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: Եզդիների կոմպակտ բնակության վայրերն Իրաքում ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ են՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը: Վերջինս հայտնել է՝ քանի որ թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները և թե՛ ինքն ունեին նմանատիպ նախագծեր, որոշեցին միավորել դրանք: «Քանի որ խոսքն առնչվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը ներկայացնող ՀՀ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն այն երկրում, որտեղ իրենք ապրում են, իրենց ձայնը բարձրացնել, մանավանդ, որ նպատակը ցեղասպանության հանցագործությունները կանխելն է»,- պարզաբանել է Պողոսյանը, գրում է Tert.am-ը: Նա նշել է, որ հայտարարության տեքստը բաց է, ու բոլոր քաղաքական ուժերը կարող են միանալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |