Հունիսի 13-15-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա 9 հունիսի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն», - գրել է Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում: Հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին նվազել էր 4-5 աստիճանով: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |