Թուրքիան Գերմանիայի դեմ «միջոցներ» է մշակում 9 հունիսի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիան պատասխան միջոցներ է նախապատրաստում Գերմանիայի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմը: «Իրավասու մարմինները, և առաջին հերթին` արտաքին գործերի նախարարությունը, գործողությունների ծրագիր են մշակում», - ասել է Քալինը` Անկարայում հունիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, DW.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Նրա խոսքով` առաջարկվող «միջոցները» կներկայացվեն վարչապետի և նախագահի քննարկմանը, որից հետո միայն մանրամասներ կհաղորդվեն: Միևնույն ժամանակ Bild պարբերականը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Թուրքիայում առնվազն 3 դատական հայց են նախապատրաստում Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորի դեմ: Դատական հայցերի իրավարար հիմք է ծառայում Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի համաձայն`թուրք ժողովրդի, Թուրքիայի հանրապետության, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի, Թուրքիայի կառավարության և պետական դատական մարմինների հանրային վարկաբեկումը պատժվում է 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ: Դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը տվյալ պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա ժամանելուն պես նրանց կձերբակալեն: Ինչպես հայտնի է, 631 անդամ ունեցող Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին հունիսի 2-ին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել։ Միակ դեմը կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բեթինա Կուդլան էր։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորը ևս Մերկելի կուսակցության ներկայացուցիչ էր։ Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել։ Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Կարդացեք նաև՝ Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |