Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կկայանա Armenia IT Forum-ը 9 հունիսի 2016 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, «Սինոփսիս Մաունթին Վյու» կամպուսում կկայանա Armenia IT Forum-ը: Համաժողովին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարը հանդիպում կունենա «Սինոփսիս»ի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի «Սինոփսիսի» կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ: Հունիսի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի գործարար հանաժողովին: Նախատեսված են նաև նախարարի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների, կուսակցությունների, հայրենակցական միությունների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մի շարք հանդիպումներ և այցելություններ, այդ թվում` IBM Հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն: Հայաստանում գործում է մոտ 450 ՏՀՏ ընկերություն: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |