Բան Կի Մուն. ՀՀ-ն օրինակելի է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրածների շարքում 9 հունիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպում ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ: Վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: Վավերացման գործընթացը իրականացվել է ԱՀԿ-ի, ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով: «Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»,-իր ելույթում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլխավոր տնօրեն Միշել Սիդիբեն շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին, որոնց շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու հեռահար նպատակը դարձել է իրողություն: Ըստ Մ.Սիդիբեի այս ոլորտում հաջողություններ արձանագրած Հայաստանի, Բելառուսի և Թայլանդի փորձը լավագույնն է, որին պետք է հետևեն այլ երկրներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` միանալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին և դրան հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերին` հիմնովին փոխել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կոնցեպտուալ մոտեցումները: «Երկիրն ուժեղացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իր քաղաքական պարտավորությունները՝ ընդունելով պետական ոլորտի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը հանրապետության բնակչության ապագայի և բարեկեցության նկատմամբ: Ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում: Պետք է ընդգծեմ, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակատարություն ունեն դոնորները և միջազգային կազմակերպությունները»,- շեշտել է Արմեն Մուրադյանը: Իր ելույթում նա բարձր ամբիոնից ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի թեմային: «Այսօր մեջբերելով Նելսոն Մանդելային` հնչեց հարցադրում. ինչն է ավելի վատ` պատերա՞զմը, թե՞ ՁԻԱՀ-ը: Իսկապես որտե՞ղ է արդարությունը, երբ անմեղ երեխան ծնվում է իմունային անբավարարությամբ, որտե՞ղ է արդարությունը, երբ ռմբակոծում են երեխաներին, որոնք ցանկանում են ապրել և սովորել իրենց հայրենիքում, սովորել իրենց լեզուն, հավատալ իրենց Աստծոն, հարգել իրենց ծնողների և նախնիների ավանդույթները: Որտե՞ղ է արդարությունը, երբ սպանում են 90 տարեկան ծերունիների, ովքեն ցանկացել են իրենց ծերությունն ապրել հայրենիքում, իրենց տանը: Ես խոսում եմ երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ո՞րն է ավելի վատ` ՁԻԱ՞Հ-ը, թե՞ անմարդկայնության, ատելության վարակը, որը հաղթում է անգամ ամենաբարձր պաշտոնին գտնվողին, մթագնում նրա բանականությունը, քաղաքակիրթ մարդուն վերափոխում բարբարոսի, ով դաժան հրահանգներ է տալիս սպանել երեխաների և ծերերի: Դժվար է պատասխանել հռետորական այս հարցին»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը: Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում եթե բոլորս միանշանակ կարողանանք տալ այս հարցի պատասխանը: «Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ. խաղաղությունը և բարգավաճումը»,- եզրափակել է Արմեն Մուրադյանը: ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր, որը հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն: 2001-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |