«Արսենալը» Մխիթարյանի համար ավելի քան $36 մլն է առաջարկում

«Արսենալը» Մխիթարյանի համար ավելի քան $36 մլն է առաջարկում

PanARMENIAN.Net - «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է The Sun-ը:

Ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է £25 մլն (ավելի քան$36 մլն) և մտադիր է գործարք կնքել մինչև «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ավարտը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թ.:

«Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել է տարեկան 4 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը:

Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին, չնայած հետաքրքրված է Մահրեզով

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---