ՌԴ ԱԳՆ. Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի![]() 9 հունիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության գծով եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հունիսի 9-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ, «Արևելյան գործընկերության» հարցերի գծով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոյին: Զրյուցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գծով Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստումը: Հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: Ընթերցեք նաև. Մերկել. Գերմանիան կաջակցի ղարաբաղյան կարգավորմանը
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |