Հայկական պանիրը կփոխարինի եվրոպական տեսակները ռուսական շուկայում 9 հունիսի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողները կարող են արտադրել և ռուսական շուկա առաքել հայտնի եվրոպական պանրատեսակներ: Այդ մասին «Միր» հեռուստաալիքին է հայտնել Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա, տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 20 հազար տոննա պանիր, որի մեծ մասը տեղական պանրատեսակներն են: Առանձնահատկությունն այն է, որ կաթը, որից արտադրվում է հայկական պանիրը, տալիս են կովերը, որոնք արածում են 1800 մ բարձրության վրա գտնվող արոտավայրերում: Դա առանձնակի համ է տալիս արտադրանքին, հայտնում է հեռուստաալիքը: Այդ որակի կաթը թույլ է տալիս եվրոպական տեսակների բարձրորակ պանիր արտադրել, այդ թվում «Ռոկֆոր», «Մոցարելա», »Գաուդա», «Չեդդեր»: Հայ պանրագործները մտադիր են ավելացնել առաքումները ՌԴ, որտեղ եվրոպական ապրանքատեսակների ներմուծման արգելք է գործում: «Մենք արտահանում ենք նաև ավանդական հայկական պանրատեսակներ` «Լոռի» և «Չանախ», որոնք հիմնականում պահանջված են ռուսաստանաբնակ հայերի շրջանում: Այժմ մեր արտադրողները որոշել են ձեռնամուխ լինել պանրի եվրոպական տեսակների արտադրությանը, մենք բավարար ռեսուրսներ ունենք սկսելու համար այդ պանրատեսակների արտահանումը»,-ասել է Մակարյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական արտադրության պանրի արտահանումը ՌԴ աճել է 2 անգամ: 2016-ի առաջին եռամսյակի արդյունքում Ռուսաստան է ներմուծվել 49,3 հազար տոննա պանիր, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն շրջանում: Ներկրումն առաջին հերթին աճում է Բելառուսից` 41%-ով, Սերբիայից` 87%-ով, Հայաստանից` 2 անգամ: 2014-ի օգոստոսի 7-ին ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, Ռուսաստանը սննդամթերքի էմբարգո սահմանեց ԵՄ երկներից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Կանադայից ներկրման համար: 2015-ի օգոստոսի 6-ին այն երկարացվեց ևս 1 տարով: 2016-ի մարտին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել է, որ էմբարգոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ «պահպանվում է արտաքին ճնշումը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |