ԱԳ փոխնախարար. Աթեշյանի նամակը պոլսահայության ճնշված լինելու ապացույց է![]() 9 հունիսի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին վկայում է, որ Ստամբուլի ու Թուրքիայի հայությունը ճնշված իրավիճակում է գտնվում: Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ցավալի է, ես չէի էլ ուզենա մեկնաբանել: Ուղղակի դա դրա արտահայտությունն է»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում «խորին ափսոսանք» էր հայտնել որոշման վերաբերյալ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մեկնաբանելով նամակը, չէր բացառել հարկադրանքի պարագան: Նամակն առաջացրել է Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների զայրությը: Համայնքի ամենաազդեցիկ «Ակոս» թերթը խմբագրական սյունակով կոշտ քննադատել էր Աթեշյանին՝ հիշեցնելով նաև Էրդողանի սպառնալիքները հայերին կրկին աքսորելու վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |