Շփման գծում հարաբերական հանգիստը պահպանվել է![]() 10 հունիսի 2016 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել: Կողմերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չէր արձանագրվել` առաջին անգամ երկար ժամանակաշրջանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |