Անհայտ կորածների մասին զեկույցը կարող է ընդգրկվել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում

PanARMENIAN.Net - «Ես պնդելու եմ Հարավային Կովկասում անհայտ կորածների մասին իմ զեկույցի ընդգրկման վրա Եվրախորհրդի ԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում»,- հայտարարել է Հարվային Կովկասում պատանդների եւ անհայտ կորածների հարցով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: Ապրիլյան նստաշրջանի օրակարգի վերաբերյալ քննարկումները կսկվեն հաջորդ շաբաթ Ստրասբուրգում: Պլատվոետի խոսքերով, նա մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ գործընթացով զբաղվող մարդկանց հետ, եւ պնդել է, որպեսզի իր զեկույցն ընդգրկվի օրակարգում: «Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ այլ անդամների հետ, քանի որ իմ կողմից պատրաստված զեկույցը շատ կարեւոր է»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---