Վրաստանին հորդորել են չսպասել, թե ԵՄ հետ վիզաների չեղարկման հարցն արագ կլուծվի![]() 10 հունիսի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ քննարկման ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 10-ին ԵՄ ՆԳ նախարարների հետ, չպետք է ակնկալիքներ լինել, որ վերջնական որոշում կկայացվի Վրաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկման վերաբերյալ: Միևնույն ժամանակ խոսնակը Գերմանիայում հանդիպումների ավարտին հայտարարել է, որ լիահույս է տուն վերադառնում, որ գործընթացն իր տրամաբանական ավարտը կունենա, որ նման որոշում կընդունվի և որ Գերմանիան Վրաստանի հուսալի գործընկերն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ մինչ ամառվա մեկնարկը ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումն ուժի մեջ կմտնի, սակայն հունիսի սկզբին ԵՄ անդամ երկրները հետաձգեցին վերջնական որոշման կայացումը: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին բանաձևը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը կայանալու էր հունիսի 10-ին, հանվել է ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման օրակարգից: Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: Ըստ ԳԴՀ Քրեական գործերի դաշնային վարչության, 2015-ին հենց վրացի հանցագործներն են կատարել 167 հազար բնակարանային կողոպուտի դեպքերի մեծ մասը: Ըստ Գերմանական քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Անդրե Շուլցի, վրացական մաֆիան միտումնավոր հանցագործների է անդամագրում Վրաստանում և տեղափոխում նրանց Գերմանիա: Այստեղ նրանք քաղաքական ապաստանի հայտ են ներկայացնում և այն 8-12 ամիսներին, երբ պատասխանի են սպասում, զբաղվում են կողոպուտով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |