Ահաբեկիչները շարունակում են գնդակոծել Հալեպի գավառը. 54 զոհ կա, այդ թվում` երեխա

Ահաբեկիչները շարունակում են գնդակոծել Հալեպի գավառը. 54 զոհ կա, այդ թվում` երեխա

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:

«Գիշերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականակոծել են Հալեպ գավառի Հանդրաթ բնակավայրն ու Շեյխ Մահսուդ թաղամասը: Անկանոն գնդակոծության հետևանքով երեխա է զոհվել, 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, տներ են վնասվել»,-ասել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ահաբեկիչները գրոհել են Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը Հալեպի հարավային արվարձանում հրաձգային զենքից, նռնականետերից, զենիթային կայանքներից ու ականանետերից:

Հրադադարի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:

Ընթերցեք նաև. Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի շուկան. Կան զոհեր և վիրավորներ

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---