Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղային հաղորդակցությունն իր տարածքով վերականգնվի![]() 10 հունիսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղային հաղորդակցությունը երկրի տարածքով վերականգնվի` Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հետաքրքրված ենք այդ նախագծով: Տնտեսական առումով հաշվարկել է պետք: Ըստ իս, դա շահավետ է: Սակայն դրան դեմ է Վրաստանը, որն ասում է, թե մեզ հետ պայմանագիր չի կնքելու` համարելով, որ մենք պետք է Վրաստանի կազմում լինենք: Այսինքն հարցը քաղաքական բնույթի է: Ես կարծում եմ, որ այն պետք է դիտարկել տնտեսության և սթափ դատողության տեսակետից»,-ասել է նա: 2015-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Թբիլիսին և Սուխումը: Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին իր հերթին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա: Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |