Վ. Չեչելաշվիլի. ՎՈՒԱՄ-ն ակտիվորեն աշխատում է խաղաղապահ կոնտինգենտ ստեղծելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Այդ մասին հայտնել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար, Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վալերի Չեչելաշվիլին: Նա նշել է, որ այդ հարցով զբաղվում են ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը. «Խաղաղապահ կոնտինգենտն անպայման կձեւավորվի»: Նա նշել է, որ աշխատանք է տարվում նաեւ ՎՈՒԱՄ-ի միջազգային ոստիկանական կոմպոնենտի ստեղծման ուղղությամբ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---