2017-ին կարող են ծնվել 3 մարդու գեներով առաջին երեխաները

2017-ին կարող են ծնվել 3 մարդու գեներով առաջին երեխաները

PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնականները մշակել և փորձարկել են երրորդ մարդու ԴՆԹ-ն երեխայի սաղմի հետ համադրելու անվնաս տեխնոլոգիան:

Այն կիրառվում է արտակորպորալ բեղմնավորման դեպքում և ներառում է մոր բեղմնավորված ձվաբջջի միջուկի տեղադրում դոնոր կնոջ ձվաբջջում, որի արդյունքում երեխան վերջինից ստանում է միտոխոնդրիալ ԴՆԹ: Բժիշկները կարծում են, որ այդ մեթոդը թույլ կտա նվազեցնել մուտացիաների և մորից ժառանգական հիվանդությունների փոխանցման ռիսկը, այդ թվում նվազեցնել երեխայի մոտ դիաբետի և խլության զարգացման հավանականությունը: 2010-ին Դուգ Թերնբուլի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ մի մեթոդ մշակեցին, որը թույլ է տալիս բեղմնավորել ձվաբջիջը, հետո հանել դրա միջուկը, որտեղ գտնվում են բոլոր հիմնական գեները, որոնք պատասխանատու են ապագա երեխայի արտաքինի ու բնավորության համար, և փոխպատվաստել առողջ միտոխոնդրիաներով դոնորի բջջի մեջ, հայտնում է BBC-ին:

Հետազոտողներն ավելի քան 200 փոխպատվաստում են արել և կարողացել են նվազեցնել վնասակար միտոխոնդրիաների քանակը, որոնք հայտնվում են դոնորի ձվաբջջում` կպչելով մայրական միջուկին: Այդ մեթոդի միջոցով ձևավորված սաղմերի 79 տոկոսի մոտ վնասակար միտոխոնդրիալ ԴՆԹ-ի առկայությունը 2 տոկոսի սահմանում էր, իսկ 42 տոկոսի մոտ այն ընդհանրապես չի հայտնաբերվել:

Ըստ Թերնբուլի, թեև դա 100-տոկոսանոց արդյունք չի երաշխավորում, սակայն, կարող է զգալիորեն նվազեցնել մորից երեխային գենետիկ հիվանդությունների փոխանցումը: Ըստ հետազոտությունների արդյունքների, «երեք ծնողի» մեթոդը պտղի համար բացասական հետևանքներ չի ունենում:

Ինչպես գրում է Nature-ը, մինչև 2017-ի ավարտը Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է վերջնականապես գնահատեն տեխնոլոգիայի անվնաս լինելն ու որոշեն` հնարավոր է այն կիրառել բժշկական ասպարեզում: Եթե որոշումը դրական լինի, մեթոդը կարող է կիրառվել իրական հաճախորդների համար արդեն 2017-ի ավարտին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---