Մխիթարյանի տրանսֆերի հարցով «Բորուսիային» է դիմել «Մանչեսթեր Յունայթեդը»

Մխիթարյանի տրանսֆերի հարցով «Բորուսիային» է դիմել «Մանչեսթեր Յունայթեդը»

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ուղղել Դորտմունդի «Բորուսիային»:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել մեկ տարուց սպառվող պայմանագրի ժամկետը, այդ պատճառով գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը, Daily Mail-ին հղումով գրում է Armsport.am-ը:

«Մանչեսթեր Յունայթեդից» բացի Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Յուվենտուսը»:

Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: Գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017- ին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի, ֆուտբոլիստն իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---