Թոմաս դե Վաալ. Ցեղասպանության ճանաչումը դժվար թե լրջորեն ազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա10 հունիսի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով նախորդ օրինակները՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժվար թե լուրջ ազդեցություն թողնի թուրք-գերմանական հարաբերությունների վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը Foreign Affairs պարբերականում հրապարակած «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» հոդվածում: Փորձագետը նշում է, որ Գերմանիան ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի․ Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների օրինակին, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը անցած տարիներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Գրեթե բոլոր պատմաբանները համաձայն են, որ հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն էր, չնայած այդ հասկացությունը կոնկրետ չէ և սահմանվել է 30 տարի անց», - գրում է Թոմաս դե Վաալը: «Երբ օսմանցիները սկսեցին տարհանել հայերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Գերմանիան նրանց սերտ դաշնակիցն էր։ Գերմանացի սպաները և զինվորները ուղղակիորեն չեն մասնակցել տեղահանումներին, որոնց արդյունքում Օսմանյան կայսրությունում գրեթե ամբողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, բայց նաև նրանք ոչինչ չեն արել նրանց կանգնեցնելու համար», - գրում է դե Վաալը։ Միաժամանակ, փորձագետը նշում է, որ գերմանացի օրենսդիրները բանաձևի ձևակերպումները նրբորեն են արել՝ խուսափելու համար այնպիսի մեկնաբանություններից, թե Գերմանիան պակաս պատասխանատու չէ, քան սեփական պատմական հանցագործության դեպքում։ Բանաձևում նշված է՝ «Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք տարբերությունը Հոլոքոստից, որի համար Գերմանիան իր մեղքը և պատասխանատվությունը ունի», - նկատում է Թոմաս դե Վաալը։ Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Կարդացեք նաև՝ Ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու հայցը՝ Սահմանադրական դատարանում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |