ՀՀԿ խմբակցության ղեկավար. Բյուջեն վերանայելու անհրաժեշտության դեպքում կառավարությունն առաջարկ կանի![]() 10 հունիսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Եթե 2016 թվականի պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը հանդես կգա նման առաջարկով: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի բյուջեն վերանայելու առաջարկին, հայտնում է Panorama.am-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես է եկել 2016թ. բյուջեն վերանայելու առաջարկով՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարաձությունները: Միաժամանակ Բաղդասարյանը նշել է, որ բյուջեն վերանայելու անհրաժեշտություն ինքն առայժմ չի տեսնում, ապա կրկնել է, որ անհրաժեշտություն լինելու դեպքում կառավարությունը հանդես կգա առաջարությամբ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել էր, որ ապրիլյան իրադարձությունները, դրան հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ կոռուպցիան, մենաշնորհները, պետական կառավարման արատավոր համակարգը դարձել են ազգային անվտանգության խնդիր` հավելելով, որ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բացահայտել են, թե ինչքան անարդյունավետ ծախսեր են կատարվել բյուջեից: «Այս տարվա պետական բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել՝ հաշվի առնելով նոր իրողությունները, նոր մարտահրավերները, որոնցում հայտնվել է Հայաստանը: Եկեք նոր նստաշրջան անցկացնենք, լուրջ բանավեճի, առողջ բանավեճի տեսակետների բախման համար կարևոր իրադարձություն կդառնա, հնարավորություն կտա իսկապես վերանայել առաջնահերթությունները: Եթե դա չեն անում, ստացվում է, որ չեն ընդունում, որ Հայաստանը հայտնվել է նոր մարտահրավերների մեջ, իրականում քննադատությունները չեն ընդունում, ոչ մի բան չեն ցանկանում շտկել»,-առաջարկել է Զուրաբյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |