Ամալ Քլունին կպաշտպանի ԻՊ կողմից ցեղասպանված եզդիների իրավունքները![]() 10 հունիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Իրավաբան Ամալ Քլունին կներկայացնի ահաբեկչական «Իսլամական պետության» կողմից ցեղասպանության ենթարկված եզդիների շահերը, գրում է Gazeta.ru-ն: Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: Իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները: «Եվրախորհրդարանը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունն ու Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել են եզդիների ցեղասպանությունը, որն իրագործել են ԻՊ ահաբեկիչները հյուսիսային Իրաքում: Ինչպե՞ս է պատահել, որ մարդկությանը հայտնի լրջագույն հանցագործությունները մեր աչքի առաջ են կատարվում, սակայն չեն հետապնդվում Հաագայի Միջազգային դատարանի կողմից»,-ասել է Քլունին: Քլունիի պաշտպանյալներից է Նադիա Մուրադը, որին 2014-ի նոյեմբերին հաջողվեց փախչել գերությունից 3 ամիս տևած խոշտանգումներից հետո: Այժմ Մուրադը հայտնի գործիչ է, նա ներկայացվել էր որպես Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ընթերցեք նաև. Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |