Նախարար. 117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել![]() 10 հունիսի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Անեռմխելիությունից զրկված 117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «117 գործ նախարարության կողմից ուղարկվել են համապատասխան դատավորներին»,- նշել է Բոզդաղը, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման հաստատումից հետո դատական գործեր են սպառնում ավելի քան 150 թուրք պատգամավորին, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների մոտ 27.6%-ը: Դատական գործերը հարուցվել են հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և ղեկավար կազմի նկատմամբ: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ է տալիս մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |