Երևանում ֆուտբոլը մեծ էկրաններին կցուցադրվի

Երևանում ֆուտբոլը մեծ էկրաններին կցուցադրվի

PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:

Ցուցադրությունը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը։

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կցուցադրվի հունիսի 10-ին՝ Կարապի լճի և Կասյան փողոցի էկրաններին, ժամը 22:00-ից:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը՝ Ֆրանսիայում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---