Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կդիմի ՄԻԵԴ անձեռնմխելիության չեղարկման հարցով11 հունիսի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը (ԺԴԿ) բողոքով կդիմի Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ օրենքի ընդունման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանիշը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: 117 պատգամվոր գործ արդեն ուղարկվել է դատախազություն: «Սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, որը սկսել է երկրի նախագահը: Մենք մտադիր չենք դատախզություն գնալ և ցուցմունքներ տալ,. քանի որ արդար դատավարություն չենք ակնկալում: Ամսվա վերջում մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել ՄԻԵԴ»,-ասել է Դանիշը: Ըստ նրա դատախազությունը կարող է դատարան ներկայանալու ծանուցում ուղարկել իրենց կամ բերման ենթարկել: «Մեզ բանտ նստեցնելու ոչ մի պատճառ չկա, մենք ոչ մի հանցագործություն չենք կատարել: Այն ամենն, ինչ արել ենք, դա քաղաքական աշխատանք է: Սակայն, քանի որ այս որոշումը քաղաքական է, բարդ է կանխատեսել դատախազության հետագա քայլերը»,-ասել է պատգամավորը: Թուրքիայի խորհրդարանի 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են: Ընթերցեք նաև. Եվրախորհրդարանը վրդովված է Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |