«Հայաստան ՏՏ» ֆորում՝ Սիլիկոնյան հովտում. Քննարկվում է հայկական ստարտափների զարգացման հարցը11 հունիսի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան ՏՏ» ֆորումը, որն անցկացվում է ԱրմԹեքի շրջանակում: Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից տեղեկացնում են, ‹‹Հայաստան ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները, գրում է Panorama.am-ը: Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում: Միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը: Հայաստանում գործում է մոտ 450 ՏՀՏ ընկերություն: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |