Բալայան. Նժդեհին հուշարձանի բացումը պատվիրված հրապարակումների ալիք առաջացրեց Ադրբեջանում11 հունիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Բոլորին է հայտնի, որ Հայաստանում Նժդեհի անունով են անվանակոչված հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, կանգնեցված են նրա հուշարձանները: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին հայտարարել է, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: «Բոլորին է հայտնի, որ Հայաստանում Նժդեհի անունով են անվանակոչված հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, կանգնեցված են նրա հուշարձանները`թուրք զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի, Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին այն ժամանակ քարտեզին նոր հայտնված պետության` Ադրբեջանի զինված կազմավորումներից բնակչությանը պաշտպանելու, Հայաստանի տարածքների, այդ թվում Զանգեզուրի, պաշտպանությունը կազմակերպելու համար»,-գրել է Բալայանը իր ֆեյսբուքյան էջում: «Ուստի, ամենևին տարօրինակ չէ, որ գեներալ Նժդեհի նոր հուշարձանի բացումը Երևանում պատվիրված հրապարակումների հերթական ալիքը բարձրացրեց Ադրբեջանում, որոնք Ադրբեջանի ղեկավարի ՀՀ տարածքի հանդեպ բազմիցս հնչեցրած նկրտումների անմիջական հետևանքն է: Ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդը ստվերելու Բաքվի ճիգերը բարոյազուրկ են և ապարդյուն»,-ասվում է Բալայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն` իր հերթին ասել է, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: «Եվ որպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնամոլության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգանամոլ չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը»,-հավելել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր նաև, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է: Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |